ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը

Նիկոլ Փաշինյան. Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը
26.11.2020 | 14:08

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, դա ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր, բայց այսօրվա մեր հրամայականը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը»։

Նա նշեց, թե իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։ «Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը», - ընդգծեց նա: Փաշինյանի խոսքով՝ արտաքին ու ներքին կայունության ապահովումն ու իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է։ Նա հիշեցրեց, որ կառավարությունն Արցախին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել։


«Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը», - ասաց նա։ Փաշինյանը առաջնահերթություն համարեց նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը։ «Պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակական երաշխիք, ընդ որում, օրակարգը պետք է ընդլայնվի։ Պետք է տեղի ունենա կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման ու վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Մեր ամենակարևոր անելիքը ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի ու իրավիճակի տերը լինելու ու փաստի պահպանումն է ու այս հանգամանքի ինստիտուտցիոնալ հզորացումը», - ընդգծեց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ապագան ում հետ պետք է կառուցի։ «Մենք պետք է թույլ չտանք, որ ապագայի հավատը սպանվի», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 3006

Մեկնաբանություններ